ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ տեղի է ունենում ատոմային ռեակտորի վթար, դա համարվում է լոկալ միջադեպ։ Նա նշել է, թե այս մասին իրեն զեկուցել են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում։
Ըստ վարչապետի, սա նշանակում է, որ եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, ու նրա մոտակայքում կա բնակավայր, երբ տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում. «Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է․ սրա մասին պետք է իմանան քաղաքացիները»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում ու կայացվել որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով. «Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան․ այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»։
Ըստ նրա՝ հիմա անհետաձգելի է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացումը. «Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաջարան-Ագարակ ճանապարհի վերակառուցման մեկնարկը տրվել է
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) 32կմ ճանապարհահատվածի վերակառուցման մեկնարկը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում տղամարդը ժանգլյորություն է անում մեքենաների դիմաց
Երևանի Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում տղամարդը ժանգլյորություն է անում մեքենաների դիմաց: Նման տեսանյութ է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իշխանասար լեռան կողմում մարդիկ ֆիքսելեն են նման երևույթ». Գագիկ Սուրենյան
Սյունիքի մարզում, հունվարի 25-ին, ժամը 18:27-ին, Իշխանասար լեռան կողմում մարդիկ ֆիքսելեն են նման երևույթ: Այս մասին ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` Վարդենիսում. բնակիչները ճանապարհ են փակել
Այս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը:...