ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իտալացի ֆերմերները ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակայքում
Իտալացի ֆերմերները բողոքի ակցիայի շրջանակներում ավելի քան 100 տրակտորներով հավաքվել են Հռոմի մերձակա կայանատեղիներից մեկում, որտեղ նաև վրաններ են տեղադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ոստիկանության տվյալներով՝ մոտ 130 տրակտոր է ժամանել հիմնականում Տոսկանայից, Լացիոյի մետրոպոլիայի հյուսիսային շրջաններից և Ումբրիական լեռներից։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ֆերմերները սպասում են Հռոմի իշխանությունների թույլտվությանը քաղաքի հրապարակներից մեկում ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի մոտ 10 գյուղտեխնիկա և 1,5 հազար մարդ։
Նշենք, որ բողոքող ֆերմերների վերջնական նպատակը կառավարության հետ հանդիպումն է։ Նրանք պահանջում են գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումներ, հարկերի կրճատում և վառելիքի սուբսիդավորման ներդրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...