Մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
ՌԴ Կամչատկայի ափերի մոտ մեկ օրում 3,6-ից մինչև 5,0 մագնիտուդ ուժգնությամբ հինգ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը, փոխանցում է РИА Новости-ն։
3,6 և 3,7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Կամչատկայի արևելյան ափերի մոտ՝ Պետրոպավլովկա-Կամչատսկից 148 և 142 կիլոմետր հեռավորության վրա: Եվս երեք երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի կղզիների մոտ, որոնց ուժգնությունը տատանվել է 4,6-ից 5,0 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցումների վայրից մինչև մոտակա բնակեցված տարածքը 35-ից 50 կիլոմետր է։
Ինչպես պարզաբանել են ԱԻՆ-ից, Կամչատկայում ցնցումներ չեն զգացվել, այնտեղ նույնպես ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...