Անցած տարի Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել է ժամանածների ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 36 հազար 512-ով ավելին է, քան ժամանածներինը: Նման միտում է գրանցվել նաև 2022 թվականին, երբ տարբերությունը կազմել է 27 հազար 941: 2022-ին տարբեր երկրների անձնագրերով Հայաստան է մուտք գործել 3 մլն 394 հազար 371 քաղաքացի, մեկնողների թիվը կազմել է 3 մլն 355 հազար 639 մարդ՝ համապատասխանաբար 1 մլն 479 հազար 798-ը և 1 մլն 507 հազար 739-ը ՀՀ անձնագրով:
Առավել շատ մարդ Հայաստան է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի (2 մլն 537 հազար 576), Բագրատաշենի (1 մլն 401 հազար 232), Բավրայի (341 հազար 247) և Մեղրիի (308 հազար 690) սահմանային անցակետերով:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...