Ադրբեջանում քվեարկությանը մասնակցած իբր 125–ամյա կինը 20 տարով մեծ է Ադրբեջանից․ Լինդսի Սնել
Ադրբեջանում երեկ քվեարկությանը մասնակցած իբր 125–ամյա կինը 20 տարով մեծ է Ադրբեջանից։ Այս մասին X–ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններին։
«Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ այս տարեց կինը, որին երեկ բերել էին քվեարկելու ֆիկտիվ ընտրություններում, 125 տարեկան է։ Փաստորեն, նա 9 տարով մեծ է, քան ներկայումս կենդանի ամենատարեց կինը (գրանցված) և 20 տարով մեծ է Ադրբեջանից»,–գրել է Սնելը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 93,9%-ով։