ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի գեղասահորդներ տեղափոխող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և թռիչքուղուց սահել ձնակույտի մեջ. ՌԴ
ՌԴ-ի Սարանսկում հայտնի գեղասահորդներ և մարզիչ Տատյանա Տարասովային տեղափոխող ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և թռիչքուղուց սահել ձնակույտի մեջ։ Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 87 ուղեւոր, այդ թվում՝ անձնակազմի անդամները։
«Ռոսիա ավիաուղիներ»-ի Մորդովիա չվերթի ուղևորների թվում էին ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան, ինչպես նաև գեղասահորդներ Սվետլանա Սոկոլովսկայան և Ալեքսեյ Տիխոնովը։ Նրանք թռչել են գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնություն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ականատեսները «Իզվեստիային» պատմել են, որ «ինքնաթիռը կողքից այն կողմ օրորվել է, իսկ հետո կտրուկ արգելակվել է», սակայն, չնայած կոշտ վայրէջքին, ոչ ոք չի տուժել։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց մոտ 10 մետրով: Սարանսկի օդանավակայանը ժամանակավորապես փակ է. Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քննություն է իրականացնում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։Ոստիկանները «Մեգամոլ»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից
Փրկարարները քիչ առաջ փլատակներից դուրս են բերել պայթյունից տուժած երկու քաղաքացուն։ Նրանցից մեկը միջին տարիքի տղամարդ է,...
Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նրանք ամուսիններ էին
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողո...
Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 16։30-ի ս...