Քաղաքականություն
Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնել է նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը։
«2025 թվականի հոկտեմբերի 29-ին պաշտպանական խումբը ստացել է նույն օրով՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ով թվագրված վարույթն իրականացնող մարմնի որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների՝ բացակայելու արգելքի հետ համակցված պաշտոնավարման կասեցում կիրառելու վերաբերյալ»,– հայտնել է Ղուկասյանի մյուս պաշտպանը` Առնոլդ Վարդանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան–կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լեզվին են տալիս Ռուսաստանի հետ կապված․ Ռոբերտ Քոչարյան
Իրանը նախազգուշացնում է․ ռազմական հարվածներ կհասցվեն
Մեր դեմ մահափորձ է ծրագրվում․ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.5