Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց։
Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը աղբյուրի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։
Նշենք, որ քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Նմանատիպ հոդվածներ
«Գործարանային» կայարանի հարակից տարածքը ամբողջությամբ լուսավորվել է
Մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը «Երքաղլույսի» կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ Այս...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...