ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են պատմում պայթյունից փլված տների բնակիչները․ ԶԼՄ
Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով փլված տների բնակիչները հուսով են, որ փրկարարները կկարողանան իրենց հարազատներին ողջ–առողջ դուրս բերել փլատակներից։ Նրանցից մեկը Sputnik Արմենիային պատմել Է, որ պայթյունի պահին տանը եղել են ամուսինն ու սկեսուրը։ Ինքն աշխատավայրում է եղել, զանգել, ասել են պայթյունի մասին, արագ վերադարձել է։
Մեկ այլ տղամարդ էլ ասում է, որ հաց գնելու համար դուրս է եկել տնից, երբ որոտացել է պայթյունը, տանը եղել է նրա մայրը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրատվամիջոցին հայտնել է․ «Նրանք արձագանքում են փլատակներից։ Աշխատանքներ են իրականացվում նրանց հանելու համար»։
Հիշեցնենք` պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում։ Նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է սեփական տներից մեկում` գազի բալոնի պայթելու հետևանքով։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ–փրկարարներ, կինոլոգներ և շտապօգնության բրիգադներ։ Փլատակներում գտնվողներին փորձում են հանել շների օգնությամբ։
ԶԼՄ–ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
Ինչու էին մեկ շաբաթից ավելի պատկան մարմինները լռում «Ջուլիս» ռեստորանում թունավորման դեպքի մասին
Արդեն մի քանի օր է, որ հանրային սննդի օբյեկտի՝ Պուշկինի 39 հասցեում գտնվող «Ջուլիս» ռեստորանի հետ կապված սկանդալը չի դադ...