ՆԳՆ ՓԾ-ն Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի վայրում գործողություններն ավարտել է
ՆԳՆ ՓԾ-ի գործառույթը հետևանքների վերացումն էր, տուժածներին օգնություն ցուցաբերելը, մենք մեր գործողություններն ավարտել ենք: Այդ մասին Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի վայրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
«Վարկած չկա, ես վարկած չեմ կարող ասել: Պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով տուժածներ կան, մենք մեր աշխատանքները իրականացրել ենք»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է գազի արտահոսք է եղել, Ցուցուլյանը պատասխանեց՝ փորձաքննության արդյունքում պարզ կդառնա:
Հիշեցնենք՝ այսօր 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել են: Իսկ ավելի ուշ երկու դի է դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված միասնական տոմսային համակարգի նախագիծը. փոխքաղաքապետը պատասխանում է
Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի քննարկումը փետրվարի 13-ի օրակարգում է, բաց ենք առաջարկների համար։...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել. ԶԼՄ
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհին տրանսպորտային նոր սահմանափակումներ են մտցվել: Այս մասին հայտնում է Sputnik Georgia...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից՝Սահակ Պարթև - Սիլիկյան 4-րդ փ․Ն...