Նախորդ տարվա նույն օրվա համեմատ Սևանա լճի մակարդակը իջել է 11սմ-ով
Սևանա լճի մակարդակը հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և փետրվարի 4-ին կազմել է 1900.14մ (04.02.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության կենտրոնից։
Արփա-Սևան ջրատարով հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.437մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից փետրվարի 4-ը ներառյալ՝ 7.446մլն. մ³: