Հայտնի է Նոր Արեշում խոշոր պայթյունի նախնական պատճառը․ ԶԼՄ
Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշը ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Կայքը հայտնում է, որ այս պահին փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում փլատակների տակ, պարզելու համար արդյո՞ք քաղաքացիներ կան, թե՞ ոչ:
Ավելի վաղ Auroranews-ը հայտնել էր, որ պայթյուն է տեղի ունեցել Նոր Արեշում, կա 2 փլուզված տուն և ըստ ականատեսների՝ 2 տուժած։