Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է
Փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը ստացել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։
«Դատարանի որոշումը ստացել ենք, համապատասխան բողոքն էլ ներկայացրել ենք»,-Tert.am-ին հայտնել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով:
Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է, ըստ լրատվամիջոցների, Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը փորձել են կալանավորել, որպեսզի ցուցմունք կկորզեն նախօրեին ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ երկու տարբեր քրեական վարույթներով է նախաձեռնվել՝ այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:
Նախաքննությամբ, մասնավորապես, ՔԿ-ն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նմանատիպ հոդվածներ
«Գործարանային» կայարանի հարակից տարածքը ամբողջությամբ լուսավորվել է
Մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը «Երքաղլույսի» կողմից ամբողջությամբ վերականգնվել է։ Այս...
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Փետրվարի 6-ին՝ ժամը 09։45 դրությամբ‚ Լոռու մարզի Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգ...
Եթե չանցնեն կանխարգելիչ հետազոտությունները, առողջապահական փաթեթները կսառեցվեն. Ավանեսյան
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չա...
Զինծառայող Արթուր Գրիգորյանի այրված դին գտել են կրակը մարելուց հետո. ՔԿ
Հրդեհի և 39-ամյա պահեստազորային Արթուր Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։...