Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավոր
Mariam Z.
Ուղղաթիռը կործանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է երկու օդաչու, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան X սոցիալական ցանցի իր էջում։
«Ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը, որը Հաթայից թռչում էր Գազիանթեփ, վթարի է ենթարկվել Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ, ուղղաթիռի հետ վերջին շփումը եղել է շաբաթ օրը՝ ժամը 22:49-ին», - ասել է նա։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ վթարի հետևանքով վիրավորվել է տեխնիկ։ Միջադեպի պատճառները չեն նշվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից
Mariam Z.
Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել
Mariam Z.