ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան,որի մեջ երեխաներ են եղել ընկել է ջրանցքը. Դաղստան
Դաղստանում «Lada Priora»-ն, որի մեջ երեխաներ են եղել` ընկել է ջրանցքը, ուղևորներին փրկել են վերջին պահին: Այսօր կեսօրին Մախաչկալայի մերձակայքում գտնվող Սեմենդեր գյուղում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Միջադեպի մասին հայտնել է BAZA TG հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ մեքենան վարել է MMA մարզիչը, իսկ ներսում եղել են նրա երեք սաները: Ըստ նախնական վարկածի՝ վարորդը կորցրել է կառավարումը, և Priora-ն ընկել է ջուրը։ Մարզիչն ու մեկ տղա կարողացել են ինքնուրույն դուրս գալ, սակայն երկու երեխաները մնացել են արգելափակված մեքենայի մեջ, որն արդեն սուզվել է ջրի տակ։
Օգնության են հասել ականատեսները՝ մի քանի տղամարդ ցատկել են սառցե ջուրը, իսկ երեխաները կարողացել են դուրս գալ մեքենայից՝ արդեն անգիտակից վիճակում։ Տուժածներն այժմ վերակենդանացման բաժանմունքում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։Ոստիկանները «Մեգամոլ»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 քաղաքացի դուրս է բերվել փլատակներից
Փրկարարները քիչ առաջ փլատակներից դուրս են բերել պայթյունից տուժած երկու քաղաքացուն։ Նրանցից մեկը միջին տարիքի տղամարդ է,...
Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 16։30-ի ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել
Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել: Auroranews-ը ահազանգ է ստացել:...