ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը հարբած վիճակում հարվածում է խանութում կանգնած 4-ամյա երեխային. ՌԴ
ՌԴ Կուրսկի շրջանի Կուրչատով քաղաքում հարբած վիճակում 4-ամյա տղային հարված հասցրած տղամարդն ասել է, որ նրան շփոթել է մանեկենի հետ և, իբր, չի նկատել երեխայի շարժումները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Պետական քննչական վարչությունից:
«Տղամարդը բերման է ենթարկվել ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ` հարբած վիճակում։ Առավոտյան նա ցուցմունք է տվել։ Ըստ նրա՝ նա մտածել է, որ հարվածում է մանեկենին։ Բայց չի նկատել, որ երեխան շարժվում է»,– ասել են վարչությունից։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխան ենթարկվել է բժիշկների զննության, նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այժմ տղան ծնողների հետ տանն է։
Միջադեպի տեսանյութում չափահաս տղամարդը մոտենում է երեխային ու բռունցքով հարվածում նրա դեմքին։ Կինը հրում է նրան և երեխային գրկում, այդ պահին վազում է մեկ այլ տղամարդ և հարվածով գետնին տապալում հարձակվողին։ Ոստիկանության տվյալներով՝ պարզվել է, որ նա չորս տարեկան երեխայի հայրն է։
Իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն և պարզել, որ նա խմած վիճակում է եղել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել :
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից «0-ներով» համարանիշները աճուրդի են հանվում․ Նիկոլ Փաշինյան
Այսօրվանից վաճառքի կհանվեն ավտոմեքենաների «00 00 000» համարները։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այո՛, թանկանալու է, բայց ոչ այնքան ինչքան նշվում է․ փոխքաղաքապետ
Դուք երևի լավ չեք ընկալել իր գրառման ընդհանուր իմաստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքապետի տեղակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էքսկլուզիվ կադրեր՝ ձկնորսների կողմից Սևանա լճում պարեկներին ծեծի ենթարկելու դեպքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նոր կադրեր է հրապարակել է ձկնորսների կողմից Ս...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...