
Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա անայլընտրանքային քվեարկություն. զեկույց

Կարելի է ասել, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա անայլընտրանքային քվեարկություն։ Բոլոր պետական կառույցները մոբիլիզացված են՝ ապահովելու մասնակցության բարձր տոկոս: Այս մասին, Infoteka24-ի փոխանցմամբ, հայտնել է Ընտրությունների մոնիտորինգի և ժողովրդավարության կրթության ադրբեջանական կենտրոնը:
Կենտրոնը հրապարակել է նախընտրական քարոզարշավի առաջին փուլի միջանկյալ դիտորդական զեկույց, որում ընդգծվում է քաղաքական այլընտրանքների բացակայությունը, ինչը Ադրբեջանի քաղաքացիներին զրկում է ընտրության հնարավորությունից։ Կենտրոնը նշում է, որ երկրի գործող ղեկավարը չի մասնակցել կազմակերպված հեռուստաբանավեճերին, նրան ներկայացրել է իշխող կուսակցության պատգամավոր։
«Գործող նախագահի ֆորմալ մրցակիցները չներկայացրին պետության զարգացման իրենց տեսլականը և ոչ մի քննադատական կարծիք չհայտնեցին իշխանության վերաբերյալ։ Վեց ֆորմալ մրցակիցներից հինգը նախկինում մասնակցել են նախագահական ընտրություններին, սակայն էական արդյունքների չեն հասել։
Կարելի է ասել, որ փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա անայլընտրանքային քվեարկություն։ Բոլոր պետական կառույցները մոբիլիզացված են՝ ապահովելու մասնակցության բարձր տոկոս:
Որոշ փորձագետներ, սակայն, չեն բացառում, որ ԿԸՀ-ն յուրաքանչյուր «մրցակցին» տոկոս կհատկացնի, որ ամեն ինչ հնարավորինս ժողովրդավարական երևա»,– նշում է կենտրոնը: