ԿԳՄՍՆ-ն դրոշի և օրհներգի մասին շրջաբերական է ուղարկել դպրոցներին. «Հրապարակ»
ԳՄՍՆ-ն նախօրեին շրջաբերական է ուղարկել դպրոցներին՝ հանձնարարելով, որ ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում հնչի ՀՀ օրհներգը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Իշխանությունում աջ ձեռքը չգիտի՞, թե ձախն ինչ է անում: Մինչ իշխանական շրջանակներից հայտարարություններ են անում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները փոխելու անհրաժեշտության մասին, իսկ օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրհներգն ու զինանշանը փոխելու մասին կարծիք հայտնել, ԿԳՄՍՆ-ն նախօրեին շրջաբերական է ուղարկել դպրոցներին՝ հանձնարարելով, որ ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում հնչի ՀՀ օրհներգը․ կա՛մ ձայնագրությամբ, կա՛մ էլ ակապելա կատարմամբ դպրոցի աշակերտները պետք է կատարեն:
Շրջաբերականում մանրամասն նկարագրել են նաև դրոշի տեղակայման վայրը և տեսքը, այն չպետք է լինի ճմրթված, պետք է ուղիղ տեղադրված լինի շքամուտքում, ունենա մաքուր, կոկիկ տեսք»,– գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք. Սուրեն Պապիկյան
Մենք որևէ այլ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք: Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պա...
Սահմանին զորքերի կուտակումներ չկան. Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 2-ին, հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։Պետրոս Ղազ...
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ
Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ։ Ավելի վաղ դատարանի մամուլի ծառայությունից հայտնել էին,...
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը վաղը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն վաղը` հունվարի 31–ին, «Լուրեր»-ին հայ...