«Բաջանաղի անունով մասնակցում են մեր մրցույթներին». Սանոսյան
ՀՀ պետական գնումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հիմնական շեշտը դրել ենք ցածր գնի վրա, ամենացածր գին տվող ընկերությունը դառնում է հաղթող` իր բոլոր պրոբլեմներով։ Երբ մի ընկերություն 40 տոկոս գին է իջնում, իրականում դա ոչ թե խնայողություն է ու պետք է ուրախանալ, այլ մեծ ռիսկ է»,– ընդգծեց նա։
Նրա կարծիքով` պետք է վերանայել նաև մրցույթներին ընկերություններին լիցենզիա տալու և նաև սև ցուցակ ուղարկելու գործընթացը։
«Հենց հիմա ունենք մի ընկերություն, որին ուղարկել ենք սև ցուցակ, որը հիմա դատական գործընթաց է սկսել մեր դեմ։ Նա մեկ այլ անունով հիմա մեր մրցույթին է մասնակցում։ Այսինքն` գիտենք, որ ինքն է` բաջանաղի անունով է գրանցվել, թե այլ անունով, բայց ինքն է։ Այսինքն` մենք մինչև իրեն սև ցուցակ ենք ուղարկում, դատական պրոցես ենք անցնում, նա այդ ընթացքում մեր այլ մրցույթին է մասնակցում այլ անունով։ Արդյունքում մեր նախարարությունը խնդրի առաջ է կանգնում, քանի որ այդ ընկերության հետ ունի աշխատանքի վատ փորձ»,– նշեց Սանոսյանը։
Ըստ նրա` որքան էլ իրականացվող աշխատանքների ծավալները շատ են, սակայն գերատեսչության ներքո գտնվող 100 օբյեկտից միայն 10–ում կա խնդիր։
«Ուզում եմ ասել, որ չլինի այնպիսի տպավորություն, որ համատարած մեր բոլոր օբյեկտներում կա խնդիր»,– ընդգծեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ այսօր նիստին ներկայացված այն 43 օբյեկտները, որտեղ սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականցվել, իրականում պետք է լիներ 54։ Բանն այն է, որ 11 օբյեկտում նախարարությունը խնդիր է տեսել ու նրանց չի վճարել։
Նմանատիպ հոդվածներ
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...
«Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...