Ալիևը մեղադրել է Ֆրանսիային
«Տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարելով՝ Ֆրանսիան կրակի վրա բենզին է լցնում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։
Ըստ Ադրբջեանի նախագահի՝ պաշտոնական Փարիզը տարածաշրջանում «լարվածության պատճառ է հանդիսանում և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում» միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակով։
Նա Ֆրանսիային մեղադրել է այնպիսի քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր գրավելուն և իր ազդեցության ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...