Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով։
«Հայաստանը, հիմնադրումից ի վեր, փաստաթղթերում ունեցել է դրույթներ, որոնք, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու վերջին իրադարձությունները, պետք է փոփոխվեն։ Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն ուր է գնում և ինչի համար է Հայաստանի գոյությունը։ Արդյո՞ք այդ գոյությունը նրա համար է, որ մենք վերականգնենք պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե՞ դա սեպտեմբերի 21-ի Հայաստանի մասին է, երբ ստացանք անկախություն։ Դա ՀՀ քաղաքացու՞ մասին է, որ պետք է ունենա ապահով և ունենա բարեկեցիկ կյանք։ Մենք պետք է այս հարցերի պատասխանները տանք։ Ես կարծում եմ՝ այս հարցերի պատասխանները միանշանակ չեն հանրության մեջ, և դրա հետևանքով նաև միանշանակ չեն արտացոլված մեր օրենսդրության մեջ։ Չի կարող Հայաստանը լինել ամորֆ բան, չի կարող քաղաքացին չհասկանալ և չիմանալ, թե որտեղ է սկսվում իր հայրենիքը և վերջանում»,- ասել է նա։
Սիմոնյանը անդրադարձել է նաև տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով, նա շեշտել է, որ Հայաստանը ևս Ադրբեջանի առաջ սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացնում. «Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնում եմ՝ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմը իրականացնում է, արվում է հայելային»։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...