Ադրբեջանը ցանկանում է երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել․ Գաֆարովա
Ադրբեջանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ցանկանում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատել: Այս մասին Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Բաքուն նաև հանդես է գալիս Երևանի հետ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին։
Վերջինիս խոսքով՝ «եվրոպական որոշ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, չեն ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում»։
«Փարիզը փորձում է իր նեոգաղութատիրական քաղաքականությունը տարածել նաև այս տարածաշրջանում»,- ասել է Գաֆարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...