Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով։
«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է, և միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։ Այդ ամենը որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Ռուբեն Ռուբինյանն անդրադառնալով հիմնը և զինանշանը փոխելու մասին թեմային արձագանքել է․ - «Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմն ու զինանշանը, ես չեմ ուզում փոխել զինանշանը»։
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան գրառման մեջ երեկ նշել էր, որ «օրհներգը պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան»: Իսկ զինանշանի մասով Սիմոնյանը գրել էր, որ «առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Gruzia-...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...