«Ռուսաստանի հաղթանակի իրական գինը չափազանց մեծ է բոլորիս համար». Մակրոն
Եվրամիությունը պետք է համարձակ որոշումներ կայացնի՝ պաշտպանելու Ուկրաինան՝ կանխելով ԱՄՆ ցանկացած որոշում՝ դադարեցնելու կամ նվազեցնելու իր ռազմական աջակցությունն այդ երկրին, ասել է Էմանուել Մակրոնը։
Ինչպես նշում է The Guardian-ը, Մակրոնն այս մասին ասել է Շվեդիայում՝ ընդգծելով, որ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը, ներառյալ եվրոպական տարածքն ընդգրկող սպառազինությունների վերահսկման համաձայնագրերը, այլևս չեն կարող կարգավորվել միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից, և Եվրոպան պետք է իրավունք ունենա որոշելու իր ապագան:
Բայց Մակրոնը նաև պնդել է, որ եթե Եվրոպան իսկապես արագացնի քայլերը և օգնի կանխել Ռուսաստանի հաղթանակը, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի միջոցով այլևս չի կարող մենաշնորհ ունենալ Մոսկվայի հետ ապագա հարաբերությունները որոշելու հարցում:
Ելույթ ունենալով Շվեդիայի պաշտպանության ակադեմիայում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ՝ Մակրոնն ասել է. «Սա վճռական պահ է Եվրոպայի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպանելու և աջակցելու Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է, և անկախ նրանից, թե Ամերիկան ինչ որոշի: Եվրոպան բախտ է ունեցել ունենալ Ամերիկայի պես գործընկեր, բայց մենք պետք է հստակ լինենք: Ուկրաինան եվրոպական մայրցամաքի մի մասն է, և ինչ էլ որ Ամերիկան որոշի, մենք պետք է ճիշտ և համարձակ որոշումներ ընդունենք՝ աջակցելու Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»:
Մակրոնի պնդմամբ՝ Եվրոպան պետք է տարիներ շարունակ անի այն ամենը, ինչ անհրաժեշտ է և ինչ գնով էլ լինի, որպեսզի Ռուսաստանի համար անհնարին դարձնի հաղթանակը: Ֆրանսիայի նախագահի համոզմամբ՝ եթե դա տեղի ունենա, Եվրոպան կմնա առանց անվտանգության գործող ճարտարապետության, որը հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի արևելյան թևում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Մակրոնն ասել է. «Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի հաղթանակի իրական գինը չափազանց մեծ է բոլորիս համար»:
Նա նշել է, որ Եվրոպայից կպահանջվի մեծացնել սեփական պաշտպանական արտադրության ջանքերը, որպեսզի Ուկրաինան կարողանա կայուն խաղաղության բանակցություններ վարել։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...