Իրանը միակողմանիորեն չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների զբոսաշրջիկների համար
Փետրվարի 4-ից Իրանը միակողմանիորեն չեղարկում է վիզային ռեժիմը 28 երկրների, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ։ Այս մասին IRNA-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փոխարտգործնախարար Ալիռեզա Բիգդելին։
«Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան մարմիններին ծանուցել է հաստատված հրամանագրի մասին», – մեջբերում է իրանական գործակալությունը նրա խոսքերը։
Փոխնախարարը հավելել է՝ ելնելով դրանից՝ «այս 28 երկրների քաղաքացիներին, ովքեր Իրան են մեկնում զբոսաշրջության նպատակով, 2024 թվականի փետրվարի 4-ից վիզայի կարիք չունեն»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...