Ինչու 2024-ին թոշակները չեն բարձրանա. Ֆինանսների նախարարը պարզաբանում է
Հայաստանում 2024-ին կենսաթոշակները չբարձրացնելու որոշումը պայմանավորված է կառավարության ծախսային առաջնահերթություններով: Այս մասին ասուլիսում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ այն, որ 2024-ին թոշակները չեն ավելանալու, որոշվել է 2022 թվականին:
«Այդ ժամանակ մենք ներկայացրել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և գծել ենք այն ճանապարհը, որով մենք բարձրացնելու ենք թոշակները: Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով»,-ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ Կառավարությունը կարծում է, որ պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար:
«Այսինքն՝ եթե մենք հիմա թոշակները բարձրացնենք այնքան, որքան մենք բոլորս երազում ենք, և հետո հանկարծ մի օր չկարողանանք այդ թոշակները չվճարել, շատ մեծ աղետ կլինի մեր երկրի համար: Հետևաբար՝ մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց նախարարը:
Հովհաննիսյանը կարևորեց տնտեսական աճի պոտենցիալը բարելավելը, որ կառավարությունն ապագայում կարողանա ավելի մեծ ուժով լուծել սոցիալական խնդիրները:
«Եթե մենք այսօր աշխատանք ու մեծ ուժ չդնենք մեր տնտեսական պոտենցիալը և ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, կխեղդենք ապագայի այն հնարավորությունը, որը կապված է մեր սոցիալական խնդիրները լուծելու հետ՝ ոչ միայն մեր թոշակառուների համար, այլ նաև կրթության, առողջապահության և այլ կարևոր ուղղություններով»,-ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Վարժական հավաքներ կհայտարարվեն․ մանրամասներ
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որում ասվում է․ «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջ...
Պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծող անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձ...
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի ա...
Կիրակի օրերին մեքենաներն ազատված կլինեն ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. առաջարկ
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է,...