«Դա այն չէ, ինչին ես ձգտում եմ». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ որոշել է՝ ինչպես արձագանքել կիրակի Հորդանանում անօդաչու թռչող սարքով ամերիկյան բազայի վրա հարձակմանն ու դրա հետևանքով երեք ամերիկացի զինծառայողի սպանությանը, ինչը Բայդենի վարչակազմը կապել է Իրանի կողմից աջակցվող աշխարհազորային խմբավորումների հետ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ չի ցանկանում ընդլայնել պատերազմը Մերձավոր Արևելքում, գրում է apnews.com-ը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք որոշում կայացրել է՝ ինչպես պատասխանել կատարվածին, Բայդենը դրական պատասխան է տվել:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է.«Չեմ կարծում, որ մեզ պետք է ավելի ընդլայնել պատերազմը Մերձավոր Արևելքում: Դա այն չէ, ինչին ես ձգտում եմ»:
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք դեռևս պարզում են, թե Իրանի կողմից աջակցվող մի քանի խմբավորումներից որն է պատասխանատու ամերիկացի զինծառայողների սպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...
«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է». մանրամասներ. Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի...