Վերադարձվել է առաջին անթույլատրելի նվերը. օրենսդրական փոփոխություններն արդեն գործում են
2024 թվականի հունվարից արդեն գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված՝ հանրային ծառայողների ստացած նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Նշված փոփոխությունների համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել:
Որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին` Արդարադատության նախարարությունն ստացել է արձանագրություն, ըստ որի` Ազգային Ժողովի ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժոովի նախագահ Գևորգ Պապոյանն օրերս X ընկերության կողմից ստացել է «Door» հայկական կոնյակ, որի թույլատրելիության հետ կապված պատգամավորի մոտ կասկած է առաջացել: Պապոյանն այդ նվերի թույլատրելիության հետ կապված դիմել է ԱԺ աշխատակազմի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Սոնա Տեպոյանին՝ խնդրելով այս հարցի շուրջ տրամադրել խորհրդատվություն:
Ներկայացված խորհրդատվական կարծիքի համաձայն՝ նվերը համարվել է ոչ թույլատրելի: Խորհրդատվական կարծիք ստանալով՝ Գևորգ Պապոյանը նվերը բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել է նվիրատուին:
Հիշեցնենք, որ թույլատրելի են միայն օրենքով սահմանված չորս խումբ նվերները (արարողակարգային, պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերներ, կրթաթոշակ և այլն): Ըստ օրենքի գործող կարգավորումների՝ եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես պաշտոնեական պարտականությունների հետ կապված, ապա պարտավոր է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի դիմել և խորհրդատվական կարծիքի համաձայն նվերը թույլատրելի չլինելու դեպքում այն վերադարձնել նվիրատուին կամ համարժեք հատուցում վճարել:
Օրենքի նշված կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո արդեն գրանցվել է դեպք, երբ պաշտոնատար անձը, ստանալով ոչ թույլատրելի նվեր, բարեվարքության հարցերով կազմակերպչի խորհրդատվական կարծիքի հիման վրա այն վերադարձրել է նվիրատուին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե Ավինյանն ԱԺ-ում ՔՊ-ի հետ ինչ է քննարկել
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:Քննարկվե...
Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստը
Մեկնարկել է Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովի նիստը։Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն անցկացվո...
Էկոնոմիկայի նախարարությունը հաստատում է, որ շենքում ընթանում են քննչական գործողություններ
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։«Կոռուպցիայի...
«Հիմա տհաճությամբ ենք աշխատում փոխադարձաբար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գնումների ոլորտին․ «Արդյո՞ք իմաստ ունի գնումների ոլորտի լավարկման ինստիտուցիոնալ...