ՌԴ դեսպանատունը՝ շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու մասին
Մենք խորապես վրդովված ենք Լենինգրադի երեխաների նվիրված հուշարձանի մոտ ցինիկ սադրանքից։ դժվար է գնահատել այլ կերպ, քան այդ ողբերգության զոհերի և քաղաքը պաշտպանած հերոսների հիշատակի նկատմամբ բացահայտ անարգանքի արտահայտում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Տեսանյութի հեղինակը տրորում էր ոչ թե ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի լիակատար ազատագրման 80-ամյակի կապակցությամբ հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները, այլ հայ ժողովրդի լավագույն հատկանիշների հանդեպ հարգանքն ու երախտագիտությունը, որոնք խորհրդանշում էին այդ ծաղկեպսակները։ Մարդու գլխում չի տեղավորվում նրանց անբարոյականության աստիճանը, ովքեր հրապարակայնորեն բացահայտ արհամարհանք են հայտնում ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների և դրանց զոհերի, այլև սեփական նախնիների հիշատակի հանդեպ»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Հետազոտողների հաշվարկներով` Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել է ավելի քան 100 հազար հայ, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, նրանցից տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչումների:
«Մենք ուրախ ենք, որ մեր գնահատականի հետ համաձայն է հայ հասարակությունը, ինչի վկայությունն է սոցիալական ցանցերում զանգվածային դժգոհությունը այս այլանդակ արարքի նկատմամբ: Դեսպանությունը հույս է հայտնում, որ այդ գործողությունները համապատասխան իրավական որակավորում կստանան Հայաստանի իշխանությունների կողմից, իսկ այդ սադրանքի մեջ ներգրավված անձինք կենթարկվեն պատասխանատվության»,- նշել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ ՀՀ–ում Ռուսական տան ղեկավարը դեպքի առնչությամբ դիմել է գլխավոր դատախազին։
Նմանատիպ հոդվածներ
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...