«Հանրային մուլտիպլեքսում այսօր շատ տխուր պատկեր է». ՀՌՀ նախագահ
«Հանրային մուլտիպլեքսում այսօր շատ տխուր պատկեր է». հայտարարել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ բոլոր հեռուստաընկերությունները վնասով են աշխատում.
«Ընկել է նրանց դիտելիությունը, և գովազդատուները ընտրում են այլ հարթականեր։ Մեր հաշվարկներով՝ ամեն տարի հեռուստաընկերությունների դիտելիությունը ընկնում է 3-5%-ով»,- ասել է նա։
Նա նաև անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք տալուն. «Հանրային հեռուստաընկերությանը տվեցին գովազդային իրավունք, որին հանձնաժողովը դեմ էր։ Մենք գտնում էինք, որ հեռուստաընկերությունը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից։ Օրինակ, 2023թ. Հանրային հեռուստաընկերությունը աշխատեց շուրջ 700 մլն դրամ գումար։ Դա նշանակում է, որ այդ գումարի մեծ մասը գնաց այլ հեռուստաընկերություններից»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Վարժական հավաքներ կհայտարարվեն․ մանրամասներ
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որում ասվում է․ «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջ...
Պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծող անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձ...
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի ա...
Կիրակի օրերին մեքենաներն ազատված կլինեն ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. առաջարկ
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է,...