Ավինյանը՝ ձնամաքրման աշխատանքների թերացումների մասին
Մենք գնացել ենք, մասնակցել ենք ձնամաքրման կազմակերպչական աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք ունեցել ենք թերացում մայթերի հետ կապված, ունեցել ենք խնդիրներ միջբակային տարածքների հետ կապված և մայթերի մասով հիմա ակտիվ աշխատանք է գնում մասնավոր սեկտորի հետ, որովհետև մայթերի մի մեծ ծավալի պատասխանատվություն դրված է մասնավոր ընկերությունների վրա։ Տեխնիկայի խնդիր չունենք, այստեղ ամեն մեկի պատասխանատվությունը ֆիքսելու խնդիր ունենք։ Քաղաքապետարանն իր պատասխանատվությունը իրականացնում է, բայց որը մասնավորը պիտի իրականացնի, համատիրությունը պիտի իրականացնի․․․ դժվար է մարդուն բացատրել, որ այն ինչը պիտի անի համատիրությունը, այդտեղ քաղաքապետարանը մեղավոր չէ։ Մենք ստիպված ամբողջ համակարգը պիտի աշխատացնենք։ Համաձայն եմ, որ այդտեղ թերացել ենք»,- նշեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում Ավինյանը կարծում էր, որ Տարոն Մարգարյանն իր աշխատակիցների հետ պետք է բահերով մաքրի ձյունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարժական հավաքներ կհայտարարվեն․ մանրամասներ
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որում ասվում է․ «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջ...
Պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծող անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձ...
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի ա...
Կիրակի օրերին մեքենաներն ազատված կլինեն ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. առաջարկ
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է,...