Աշոտ Ահարոնյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ: Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր»,– գրել է Ահարոնյանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է և համագործակցել, ինչպես նաև ներողություն է խնդրել հնարավոր թերացումների և բացթողումների համար։ Նա իր ծառայակից ընկերներին էլ կոչ է արել շարունակել ապրել և գործել ոչ թե հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի:
Հիշեցնենք, որ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել 2011 թ. մայիսի 4-ին։
Նմանատիպ հոդվածներ
Վարժական հավաքներ կհայտարարվեն․ մանրամասներ
Պաշտպանության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որում ասվում է․ «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջ...
Պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծող անձի ինքնությունը պարզվել է. ՔԿ
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձ...
«Սիներջի» ընկերության տնօրենը կալանավորվեց
«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, որը ղեկավարում է ՏՏ ոլորտի ա...
Կիրակի օրերին մեքենաներն ազատված կլինեն ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից. առաջարկ
Հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է,...