ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում․ Ավինյան
Հիմնական ճանապարհների վրա մենք խնդիր չենք ունեցել, երկրորդային ճանապարհների վրա նույնպես խնդիր չենք ունեցել։ Մեր խնդիրները հիմնականում արձանագրվել են մայթերին և միջբակային տարածքներում, որտեղ մինչև հիմա էլ այդ խնդիրը կա։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Էստեղ շատ կարևոր եմ համարում ներգրավել ոլոր ռեսուրսները, որոնք օրենքով և ավագանու որոշումներով նախատեսված են, մասնավորապես՝ մասնավոր սեկտորը, որը նույնպես պարտավոր է այս աշխատանքներին միանալ, պետք է տեղեկացված լինի նվազագույնը։ Կարշում եմ՝ այն, որ միայն մենք այսօր են դրա մասին խոսում և փաստացի ես շատ ակտիվ մասնակցություն մասնավոր սեկտորի կողմից չեմ տեսել, որպես այսպիսին։ Սա նաև մեր խնդիրների շարքում է»,- նշեց Ավինյանը։
Ըստ նրա՝ գուցե տուգանքի չափն է նվազ։
«Հասկանում եմ նաև, որ միգուցե տուգանքի չափն է նվազ, բայց այստեղ կարելի է գործընկերային տրամաբանությամբ գնալ։ Ես խնդրում եմ բոլոր վարչական շրջաններին այսօր բոլորին համապատասխան անձնակազմին ուղարկել։ Մայթերի մաքրման պատասխանատվությունը ֆիքսել, որ բոլոր այն տնտեսվարողներինն է, ովքեր էդտեղ որոշակի գործունեություն են ծավալում»,- ասաց նա։
Ավինյանը նշեց նաև, թե որն է հիմնական խնդիրը․
«Մեր խնդիրը շարունակում է մնալ բակային հատվածները, մայթերը, և, իհարկե, ամենամեծ խնդիրը՝ ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում»,- հավելեց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձյունը չեն մաքրել. ավտոբուսների վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ
Ուլնեցի 1 հասցեում ավտոբուսները շարված են, վարոդները հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զովունիում շան ձագերին վառել են
Ֆեյսբուքյան օգտատեր Գորհար Մանուշակյան Չալյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Զովունի, մեր օրեր, շան ձագերին վառել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 16-ամյա Գառնիկ Բադալյանը անօդաչու սարք է նախագծել Սու-27 ինքնաթիռի նմանությամբ
16-ամյա դպրոցական Գառնիկ Բադալյանը անօդաչու սարք է նախագծել Սու-27 ինքնաթիռի նմանությամբ։ ԱԹՍ-ի մոդելը, որը մշակվել է եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի կիթառահարը ի պատասխան դրսից լսվող հայերեն երգի՝ բարձր ռոք է նվագել
Ամերիկացի հայտնի կիթառահար Ջոզեֆ Լեոնարդ Բոնամասայի կիրակի երեկոն խաթարել է դրսից լսվող հայերեն երգը։ Երաժիշտը գտել է խն...