Ռուսաստանում հեռակա կարգով կալանքի որոշում է կայացվել Նավալնիի չորս համախոհների նկատմամբ
Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակիցներ, օտարերկրացի գործակալներ ճանաչված Մարիա Պևչիխին, Դմիտրի Նիզովցևին, Կիրա Յարմիշին և Աննա Բիրյուկովային: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Նրանք մեղադրվում են ծայրահեղականության, ահաբեկչությունն արդարացնելու, վանդալիզմի և բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեջ։
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է: Այդ կառույցը հիմնադրել է Ռուսաստանի ընդդիմության ազատազրկված լիդեր Ալեքսեյ Նավալնին:
Բասմաննի շրջանի դատարանի վճռով նշված չորս քաղաքացիների համար հեռակա կարգով խափանման միջոց է ընտրվում երկու ամիս կալանավորումը՝ նրանց Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձերբակալելու պահից:
Հավելենք, որ չորս ակտիվիստները գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս: Յարմիշի նկատմամբ այսօր երկրորդ անգամ հետախուզում է հայտարարվել:
Նմանատիպ հոդվածներ
Մասկի ընկերությունը մարդու ուղեղում իմպլանտ է տեղադրել
Առաջին մարդը ստացել է Neuralink իմպլանտը և իրեն լավ է զգում։ Այս մասին հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։«Առաջի...
Կդադարեցվի Կիևյան կամրջի և Մաշտոցի պողոտայի մի մասի երթևեկությունը
Կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացու փողոցից մինչև Փակ շուկա, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը։ Այս մասին հայտն...
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին նախազգուշացնում է չայցելել ՀՀ մի քանի շրջաններ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր՝ փետրվարի 2-ին, նախազգուշացում է հրապարակել, որով հորդորում է դեսպանատան աշխատակիցներ...
ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի նախարարությունում կատարվողի մասին
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...