ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ուկրաինական ԱԹՍ–ն Նովայա Կախովկայում հարված հասցնում տարեց կնոջ ուղղությամբ

Կիևի ռեժիմի զինվորականները անօդաչու սարքերով զանգվածաբար հարձակվել են Նովայա Կախովկայի վրա: Այս մասին հայտնում է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն:


«Նրանք խոցում են քաղաքացիական թիրախները՝ խանութներ, բնակելի շենքեր, ենթակառուցվածքային օբյեկտներ։ Պերվոմայսկայա փողոցում վնասվել են հասարակական և մասնավոր տրանսպորտի մի քանի միավոր։


Տուժել է 70-ամյա մի կին, ով ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,– ասել է մարզպետը։



Համացանցում նաև հրապարակվել է տարեց կնոջ ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի պահը:



Քաղաքականություն