ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուններ` Եմենում. ԱՄՆ- ն և Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ուղղությամբ

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նոր հարձակումներ են իրականացնում Հութիների թիրախների վրա։ Readovka-ի հաղորդմամբ` հաղորդվում է ամբողջ  Եմենում գրանցված պայթյունների մասին։


 Այս հարձակումներն ամենածանրն են Անսար Ալլահի դեմ գործողության մեկնարկից ի վեր, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Հստակեցվում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում օդանավակայանի մոտ մի քանի հզոր պայթյուն է լսվել։


 Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը դատապարտում է Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները. դրանք լեգիտիմ չեն միջազգային իրավունքի տեսանկյունից։