ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ադրբեջանցի 10 տարեկան եղբայրները հարձակվել են իրանցու վրա և դանակահարել
Մոսկվայում ադրբեջանցի եղբայրները բնակելի շենքում ներխուժել են հարևանների մեկի՝ իրանցու բնակարան և դանակի հարվածներ հասցրել:
Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ շենքում բնակվող ադրբեջանցու 10-ամյա երկու որդիները վերելակում վիճաբանել են Իրանից ժամանած 37-ամյա հարևանի հետ։ Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ դրանից հետո դպրոցականները կանչել են իրենց 24-ամյա եղբորը (տեսանյութում երեք եղբայրներն են) և ներխուժել իրանցու բնակարան։ Տղամարդուն ծեծել են, իսկ տղաներից մեկը դանակի մի քանի հարված է հասցրել նրան։
Իրանցու վիճակը ծանր է՝ խորը վերքերի պատճառով զարգացել է սրտանոթային և շնչառական սուր անբավարարություն, նա միացվել է թոքերի արհեստական օդափոխության համակարգին։ Հարցաքննության ժամանակ երեխաները պնդել են, որ տղամարդն է առաջինը դանակով հարձակվել իրենց վրա, սակայն շենքի բնակիչները պնդում են, որ ամեն ինչում մեղավոր են եղբայրները։ Նրանց խոսքով՝ տղաներն են սկսել կոպտել իրանցուն, և նման վարքագիծ նրանց մոտ նախկինում էլ է նկատվել ։
Հարուցվել է քրեական գործ։ Ավագ եղբորը սպառնում է 14 տարվա ազատազրկում: Հստակեցվում է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է և պաշտոնապես չի աշխատում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում հսկայական ծառն ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ձին և վիրավոր քուռակն անօգնական վիճակում հայտնվել են փողոցում
Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել
Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել: Auroranews-ը ահազանգ է ստացել:...
Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության. ԱՆ
Այսօր՝ հունվարի 23-ին, Երևան-Գավառ երթուղայինի վթարի հետևանքով 3 քաղաքացի դիմել է բուժօգնության՝ միջին ծանրության: ...