ՀՀ–ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով. նախարար
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, կարծես, կրթական համակարգի խորթ զավակը լինի իր չօգտագործված պոտենցիալով և հանրային թերարժեքությամբ։ ՀՀ Ազգային ժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Մինչդեռ, ըստ նախարարի, ֆորմալ կրթական համակարգն ամենաճկուն ոլորտն է ու ամենաարագն է արձագանքում հանրության և տնտեսության կարիքներին։
«Այս ոլորտում մենք տարեկան մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներդնում։ Սկսեց զարգանալ էլեկտրամոբիլների ոլորտի մասնագիտական կրթությունը, ներդրվեց էլեկտրամոբիլների սպասարկման մասնագիտությունը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ենք սկսել օգտագործել և ըստ այդմ` ներդրել ենք արևային կայանների մոնտաժման մասնագիտությունը»,– ընդգծել նա։
Նախարարի խոսքով՝ այսօր որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի հատվածն է։
«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով»,– նշել է նա։
Ըստ Անդրեասյանի` այս մարդկանցից շատերի համար մասնագիտական կրթություն ստանալը դառնում է լուրջ և հաճախ անհասանելի խնդիր։
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև վիճակագրական մի շարք տվյալներ. ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ ՀՀ–ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Աշխատիր աչքիս չերևալ․ Մարուքյանը՝ ի պատասխան ուկրաինացի պատգամավորի ելույթի
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X- ի իր էջում քննադատել է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գ...