ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները, տրամաբանություն չի տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական տարածքով դեպի Նախիջևան տարանցման բացման մասին հայտարարություններում: Այս մաին նա ասել է 2023 թվականին ՌԴ դիվանագիտության գործունեության արդյունքների մասին մամուլի ասուլիսում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետն ասել էր, որ Երևանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանը, Ադրբեջանի համար բացել ճանապարհը դեպի Նախիջևան։
Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարությունը խոսում էր տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Հայաստանի կողմից Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության անվտանգության երաշխավորման մասին։
«Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած։ Դժվար թե տեղին լինի համեմատել այդ երթուղիները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի ՀՀ-ի շահը․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր իշխանության քաղաքական խնդիրը ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է․ Ալեքսանյան
Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարա...