Ինչու մինչ օրս չի բացվել հայ-թուրքական սահմանը. Միրզոյանը պարզաբանում է
Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը մինչ օրս չի բացվել երրորդ երկրների քաղաքացիների ու Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, որովհետև հայկական կողմը սպասում է թուրքական կողմի քայլերին։
«Միակ կոմպոնենտը, որ բացակայում է, որ այդ սահմանը բացվի և աշխատի, թուրքական կողմի որոշումն է` ձեռնամուխ լինել բացմանը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցերին, որոնք վերաբերում էին Մարգարայի անցակետին և Անիի կամրջին։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հայկական կողմը վերահաստատել է, որ պատրաստ է սահմանի շուտափույթ բացմանը թե՛ քաղաքական առումով, թե՛ ենթակառուցվածքների: Նախարարը հիշեցրեց, որ երկու կողմից էլ ենթակառուցվածքների ուսումնասիրություն եղել է՝ անցակետերի, ճանապարհների, կամրջի։
Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնմանը` Միրզոյանի խոսքով՝ այս ուղղությամբ տեղաշարժ կա։ Թուրքական կողմը վերջերս ներկայացրել է իր տեսլականը, հայկական կողմը կարձագանքի և ըստ այդմ գործընթացը կշարունակվի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Չեխիայում և Ղրղզստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոն կունենա. որոշման նախագիծն ընդգրկված է կառավար...
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբ...
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի. Միրզոյանը` փակ հանդիպմանը. «Հրապարակ»
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ Ք...
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն կարգավորումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կհավաքվեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու համար հայ-ադրբեջանական հարաբերությունների վ...