Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարավային Կորեայում պատգամավորը փորձել է խոսել նախագահի հետ. թիկնապահները փակել են նրա բերանը և դուրս հանել շենքից

Հարավային Կորեայում Հյուսիսային Չոլլա հատուկ ինքնակառավարման նահանգի գործարկման արարողության ժամանակ նախագահ Յուն Սոկ Յոլի թիկնապահները բռնել են «Առաջադիմական կուսակցության» պատգամավոր Կան Սոն Հիին…

Հարավային Կորեայում Հյուսիսային Չոլլա հատուկ ինքնակառավարման նահանգի գործարկման արարողության ժամանակ նախագահ Յուն Սոկ Յոլի թիկնապահները բռնել են «Առաջադիմական կուսակցության» պատգամավոր Կան Սոն Հիին, որը հրաժարվել է ազատ արձակել պետության ղեկավարի ձեռքը ձեռքսեղմումից հետո: Այս մասին հայտնում է mk.ru-ն։


Պատգամավորի բերանը փակել են և ձեռքերից ու ոտքերից բռնած՝ բռնի ուժով դուրս հանել դահլիճից։ Կանը պնդում է, որ խնդրել է նախագահին «փոխել մոտեցումը հանրային քաղաքականության նկատմամբ»:


Նախագահի աշխատակազմում անվտանգության աշխատակիցների գործողությունները տեղին են համարել՝ հայտարարելով, որ Կանը բղավել է եւ ձեռքը բաց չի թողել՝ չնայած բազմաթիվ պահանջներին։ Այդ գործողությունները գնահատվել են որպես սպառնալիք նախագահի անվտանգության համար:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250