ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր իշխանության քաղաքական խնդիրը ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է․ Ալեքսանյան
Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գործ չունեք։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Սա գիտեք ինչի համար է հնչում, հնչում է այն պատճառով, որ 2021 թ-ին մենք խոստացել ենք հիմնանորոգել կամ կառուցել 300 դպրոց ու 500 մանկապարտեզ, խոստացել ենք ու անում ենք, դրանով ենք զբաղված։ Այն համայքները, որտեղ տարիներ շարունակ դպրոցի փոխարեն ինչ-որ գոմ հիշեցնող սենյակ է եղել, այդ սենյակի փոխարեն ամբողջական դպրոցներ ենք կառուցում։ Այն համայնքները, որտեղ մանկապարտեզ բառը ֆիլմից տեսարաններ են հիշեցրել, այդտեղ մանկապարտեզ ենք կառուցում, համայնքներ կան, որտեղ մարդիկ 30 տարի ջուր չեն ունեցել, գնացել են դույլով կողքի գյուղից են ջուր բերել, այնտեղ խողովակ ենք անցկացնում, դրա համար են ասում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք»,- ասաց նա։
Ալեքսանյանը նշեց, որ իշխանության քաղաքական խնդիրը գործը նորմալ անելն է։
«Մեր իշխանության քաղաքական խնդիրը, ի տարբերություն ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի, ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է։ Մենք խոստացել ենք կառուցել դպրոց, մենք կառուցում ենք դպրոց, այնտեղ լինում է թերություն, այդ թերությունը գտնում ենք։ Այս ամենի մեջ մի հարց է մնում ընդամենը, սիրելի ընդդիմություն, դուք ինչի՞ համար եք, երեքշաբթի օրերը պաթոսախեղդ, ոչինչ չասող ելույթների՞»,- նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի ՀՀ-ի շահը․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...