ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսյան խճուղին կմիանա Եղվարդի խճուղուն, փոխարենը չի կառուցվի «Հայրենիք» կինոթատրոնի տրանսպորտային հանգույցը
Մենք ներդրումային կոմիտեի նիստում հավանություն տվեցինք Թբիլիսյան խճուղին Եղվարդի խճուղուն միացնելու նախագծին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կասի, թե որ տարբերակով դա անենք, որովհետեւ կամրջի տարբերակ կա, կամրջի մի քանի տարբերակ կա, ոչ կամրջային տարբերակ կա:
Մենք ոչ պարտադիր հոսքեր մտցնում ենք Երեւան, հետո մտածում ենք, թե այդ հոսքերը ոնց կառավարենք: Մինչդեռ, ենթադրենք, Դիլիջանից Արտաշատ գնացող բեռնատարը, եւ ոչ միայն բեռնատարը մտցնում ենք Երեւան, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա, հետո ասում ենք՝ բա հիմա ոնց էս բեռնատարը բարեհաջող Երեւանից հանենք, որ խցանումներ չլինեն: Այս ընթացքում մենք մտածել ենք եւ նույնիսկ հայտարարել ենք Երեւանի տարբեր հատվածներում տարբեր տրանսպորտային հանգույցներ ձեւավորելու մասին: Բայց երբ ավելի խորը վերլուծում ենք, տեսնում ենք, որ այդ տրանսպորտային հանգույցները խնդիրը չեն լուծում, մանավանդ մեծացող հոսքի պայմաններում»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի ՀՀ-ի շահը․ ՔՊ պատգամավոր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր իշխանության քաղաքական խնդիրը ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է․ Ալեքսանյան
Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության հա...