ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դահլիճում անունը գրել չիմացող մարդ կա՝ գիտությունների թեկնածու ա․ Սիմոնյան
Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։ Այս մասին իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները։
Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։
«Գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։ Հիմա այստեղ էլ կա, չեմ ուզում անունը տալ․ իր անունը գրել չգիտի, գիտությունների թեկնածուի կոչում էին ստանում։ Այ հիմա այդ սխալն ուղղում ենք։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մեկ էլիտա և դա ժողովուրդն է։ Այդ էլիտաներին հավաքեցիք բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն ժողովրդի մոտ։ «Եքա» ինստիտուտները ժողովրդի մոտ զրո վարկանիշ ունեն»,- հայտարարեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մեր իշխանության քաղաքական խնդիրը ոչ թե փող լափելն է, այլ գործը նորմալ անելն է․ Ալեքսանյան
Վերջին օրերին, նույնիսկ այս ամբիոնից, հեգնական բան է հնչում՝ գնացեք կախիչ ու խողովակ ստուգեք, պետական կառավարման հետ գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ եք կռիվ անում, բացատրություն տվեք, որ դադարեցնեմ այս քննարկումը․ Փաշինյանը՝ նախարարներին
Մենք ասում ենք մինչև հինգ ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման կազմակերպում, մեր կարգավորումներով մասնագիտական ուսուց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը, ես այդտեղ որևէ տրամաբանություն չտեսա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հաշվի առնելով 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևին պատասխան չե՞ք տալու․ հարց ՊՆ փոխնախարարին
Եթե կարիք լինի որևէ հայտարարության համարժեք պատասխանելու ՊՆ-ն իր կայքէջերում և լրագրողներին կտեղեկացնի։ Այս մասին ԱԺ-ում...