Զախարովան մեկնաբանել է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունը
Լեհաստանի տարածքում լրացուցիչ օտարերկրյա զորքեր տեղակայելու կոչերը պետք է դիտարկել որպես Եվրոպայում լարվածության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ձգտում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսպես Զախարովան մեկնաբանել է Լեհաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ Լեհաստանի տարածքում Գերմանիայի զորքեր տեղակայելու պատրաստակամության մասին, որի նպատակն է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացումը:
Զախարովան հիշեցրել է, որ Լեհաստանի տարածքում արդեն տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինվորական, այնտեղ է գտնվում նաև ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խմբավորումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Հայաստանից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այս մա...
Դրական առումով զարգացում կա. Ալեն Սիմոնյանը` խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության պայմանագրում չկա մեկ թեզ, որը վերաբերում է միայն մեկ կողմին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Պայմանագրում առկա բո...