Դրական առումով զարգացում կա. Ալեն Սիմոնյանը` խաղաղության պայմանագրի մասին
Խաղաղության պայմանագրում չկա մեկ թեզ, որը վերաբերում է միայն մեկ կողմին՝ Հայաստանին կամ Ադրբեջանին։ Պայմանագրում առկա բոլոր թեզերը վերաբերում են երկու կողմերին էլ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դարձյալ պնդելով, որ թե խաղաղության պայմանագրում չկա որևէ կետ, որով ՀՀ-ն միակողմանի պարտավորվում է։
Նա նշեց, որ ոչ մի կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել, բանակցային փոխանակումը շարունակվում է։ Ավելին, ըստ նրա, դրական առումով զարգացում կա. ԱԺ նախագահի խոսքով՝ կա քննարկվող պայմանագիր, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ։
««Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրում չկա ու չի կարող լինել»,-պնդեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց.
«Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության մասին բազմիցս հայտարարություն է արել, նաև ՌԴ նախագահի ներկայությամբ, հարցազրույցների ժամանակ, այո՛, բառացի 29,800 քկմ-ի մասին չի խոսել, բայց մենք սպասում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, որը կհստակեցվի սահմանագծման առումով և գուցե դա է պատճառը, որ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց, միգուցե պահում են հետագա սակարկման համար»,-կարծիք հայտնեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը չբացառեց Հայաստան- Ադրբեջան ուղիղ բանակցությունները՝ մատնանշելով, որ հենց ուղիղ բանակցությունների միջոցով Հայաստան վերադարձավ գերիների մի խումբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այս մա...
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...