ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում փրկարարները ձնաբքի մեջ հայտնված ավտոբուսից դուրս են բերել մանկահասակ երեխայի
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մասնավորապես, անբարենպաստ եղանակ է Սյունիքի մարզում:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Հարժիսի խաչմերուկում բուք է:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են Սյունիքի մարզում փրկարարները ձնաբքի մեջ հայտնված ավտոբուսից դուրս բերում մանկահասակ երեխային:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում հսկայական ծառն ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ձին և վիրավոր քուռակն անօգնական վիճակում հայտնվել են փողոցում
Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել
Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել: Auroranews-ը ահազանգ է ստացել:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստովի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել պոլիեսթերի գործարանում. կան տուժածներ
Ռոստովի մարզի Շախտի քաղաքի պոլիեսթեր մանրաթելերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը...