«Ես արձանագրել եմ Հայաստան ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով». Փաշինյան
Մեր գործողությունները կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա և լեգիտիմությունն է լինելու մեր քաղաքական դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայտնեց, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։
«Ես արձանագրել եմ Հայաստան ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։ Մեր անելիքը դիվանագիտական տարբեր լեզուները համապատասխանեցնելն է լեգիտիմությանը»,- արձանագրեց կառավարության ղեկավարը։
Վարչապետին հարց հնչեցող ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ որո՞նք են այդ լեգիտիմ սահմանները՝ միաժամանակ նշելով, որ Փաշինյանը չգիտի, որտեղ է սկսվում մեր սահմանները և որտեղ ավարտվում։
«Ամենայն հարգանքով, տիկի՛ն Խամոյան, ես հստակ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները և դուք էլ գիտեք, այդ սահմանները 1991 թվականին գոյություն ունեցած սահմաններն են և Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային հանրապետությունների միջև եղած ադմինստիատից սահմանները վերացվել են պետական սահմանների։ Դելիմիտացիայի գործընթացը նոր սահման չի ստեղծելու, որովհետև, արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, այդ սահմանները պետք է վերարտադրվեն քարտեզների ու թղթի վրա՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական զիջումների արդյունքում 23 ռազմագերիներ կարող են վերադառնալ. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
2023-ի դեկտեմբերին Հայաստանը գերիների փոխանակում իրականացրեց` Ադրբեջանում պահվող 32 հայ զինծառայողների դիմաց ազատ արձակե...
Լավրովը` հայ-ռուսական հարաբերությունների սառեցման մասին
Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում. ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Ի...
Հայաստանից արձագանքել են Ալիևի հայտարարություններին
Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը: Այս մա...
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան
Մենք Ադրբեջանից, Ադրբեջանն էլ մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար տարածքային նկրտումներ չունենք...