ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյանը ներկայացրել է ոստիկանության կառուցվածքային բարեփոխումները
Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով, որոնք են քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումներին։
«Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ»,- ավելացրեց նախարարը։
Վահե Ղազարյանը ծառայության ձեռքբերումներից առանձնացրեց հատկապես պարեկային ծառայության՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդելի ամբողջական ներդրումը հանրապետությունում, ինչպես նաև ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծումը։
«Կցանկանայի ընդգծել, որ պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելությանն ընդառաջ օրենսդրական լուծումներ են տրվել Ոստիկանությունում ծառայության անցնելուն խոչընդոտող խնդիրներին, իրականացվել է կանանց նախագրանցման գործընթաց, ինչպես նաև թիրախային իրազեկման արշավներ»,- ասաց նախարարը։
Ղազարյանի խոսքով՝ ՆԳՆ հենասյունային բարեփոխումների համատեքստում ԱԺ կողմից ընդունվել են համայնքային և քրեական ոստիկանությունների ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթները, իսկ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը գտնվում է պետական-իրավական փորձաքննության փուլում։
«Ի դեպ՝ քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով բաց մրցույթն արդեն հայտարարված է, որին կարող են դիմել նաև քաղաքացիներ։
Հատկանշական է, որ աշխատանքի գրավչությունն ապահովելու նպատակով ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ներդրվել է ատեստացիոն համակարգ, որի արդյունքներով ծառայողները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։
Պետք է փաստել, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ինչի մասին վկայում են նաև միջազգային կազմակերպությունների հետազոտությունների արդյունքները»,- եզրափակեց Ղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք էլ փաստորեն մեր երևանյան Պիզայի աշտարակն ունենք». Ավինյան
Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին․ «Ամբողջական պատկերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր ճանապարհի կառուցումը կբեռնաթափի երթևեկությունը». Ավինյան
«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայի այգիները մեծ զբոսայգու կվերածվեն, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի կդառնա. Ավինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դալմայի այգիները մեծ զբոսայգու վերածելու նախագիծ կա. «Ընդ որում, հնարավորին...