ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշիչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։
Այսօր հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես կարծում ենք և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք էլ փաստորեն մեր երևանյան Պիզայի աշտարակն ունենք». Ավինյան
Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ձնահոսքի պատճառով զինծառայողի մահվան դեպքին․ «Ամբողջական պատկերը կա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր ճանապարհի կառուցումը կբեռնաթափի երթևեկությունը». Ավինյան
«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալմայի այգիները մեծ զբոսայգու կվերածվեն, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի կդառնա. Ավինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Դալմայի այգիները մեծ զբոսայգու վերածելու նախագիծ կա. «Ընդ որում, հնարավորին...